211652_close_icon
views-count3357 դիտում article-date 23:14 26-01-2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ. «Մեծ տխրությամբ ստացա Միշել Լեգրանի մահվան լուրը։ Հայ և ֆրանսիացի ժողովուրդների մեծ զավակն իր գլուխգործոցներով միշտ կմնա մեզ հետ, մեր սրտերում: Տասնամյակներ շարունակ հազարավոր հայեր Հայաստանում և Սփյուռքում զմայլվել են Լեգրանի հիասքանչ երաժշտությամբ։ Նա մեզ սովորեցրել է սիրել գեղեցիկն ու բարձրաճաշակը՝ անջնջելի հետք թողնելով մեր արդի երաժշտական ճաշակի ձևավորման վրա։ Ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Միշել Լեգրանի բոլոր հարազատներին և մտերիմներին»։

Նմանատիպ նյութեր