2139 դիտում
09:23 26-01-2019
ԱԺ-ում կրկին վերանորոգումներ են. Ո՞ւմ հաշվին են գործի անցել պատգամավորները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս գումարման խորհրդարանի պատգամավորները ևս նախկին գործընկերների նման ակտիվորեն լծվել են իրենց աշխատասենյակները վերանորոգելու գործին: Մինչև հաջորդ նիստը բավական ժամանակ կա, և պատգամավորներից շատերը նպատակադրվել են վերանորոգումն ավարտել այդ ընթացքում:
Ընդգծենք, որ վերանորոգումներն արվում են հենց պատգամավորների հաշվին, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավարի համաձայնությունը ստանալու պարագայում միայն:
«Ժողովուրդ» օրաթերթն ականատես եղավ, որ երեկվա դրությամբ ակտիվ աշխատանքներ էին տարվում ԲՀԿ-ական մի քանի պատգամավորների աշխատասենյակներում: Խոսքն այն պատգամավորների մասին է, որոնց աշխատասենյակները նախկինում նոր մասնաշենքում էին գտնվում, սակայն այժմ տեղափոխվել են հին մասնաշենքի մի հատված, իսկ այստեղ սենյակներն այնքան էլ կապիտալ վերանորոգված չեն:
Այդպես վերանորոգումներ են իրականացնում Նորա Առուստամյանը, Իվետա Տոնոյանը: Առաջիկայում հնարավոր են վերանորոգումներ նաև իշխող խմբակցության պատգամավորների սենյակներում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1045 դիտում
08:45 29-10-2024
Չեն թողնում բուհերը վերանորոգումներ իրականացնեն, ենթակառուցվածքներ ստեղծեն. «Փաստ»
1722 դիտում
09:25 24-06-2022
Պատգամավորները Գորիս են գնացել պետբյուջեի հաշվին․ «Ժողովուրդ»
1403 դիտում
09:02 18-11-2022
ՔՊ-ական պատգամավորները 2 օր շուտ են մեկնել՝ պետության հաշվին շրջագայելու․ «վոյաժների» հետքերով․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1960 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1576 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»