211652_close_icon

Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներ․ Սրբուհի Գալյան

views-count556 դիտում article-date 14:37 04-02-2026
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են լայնածավալ վերանորոգման և շինարարական աշխատանքներ, որոնք կշարունակվեն նաև հաջորդ տարվա ընթացքում՝ բոլոր ՔԿՀ-ներում։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Մենք շատ լայնածավալ վերանորոգման շինարարական աշխատանքներ ենք իրականացրել բոլոր քրեակատարողական հիմնարկներում, և այդ աշխատանքները շարունակվելու են հաջորդ տարվա ընթացքում»,– նշեց նախարարը։

Սրբուհի Գալյանը հիշեցրեց նաև, որ հաջողվել է փակել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը, որը այլևս չի գործում։

«Մեզ վերջապես հաջողվեց փակել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը։ Այսինքն՝ մեր երկրում այլևս այդ հիմնարկը չի գործում»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ դրա փոխարեն «Արմավիր» քրեակատարողական կենտրոնում այժմ գործում է նոր, ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած ստացիոնար ստորաբաժանում։

«Այս բարեփոխումը իրականացրել ենք Առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, որպեսզի կարողանանք դատապարտյալներին մատուցել բժշկական պատշաճ սպասարկում»,– ընդգծեց արդարադատության նախարարը։

Նմանատիպ նյութեր