211652_close_icon
views-count1349 դիտում article-date 16:23 25-01-2019

Հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ծառայողների և անձնագրային բաժանմունքի աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 24-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Նոր Նորքի անձնագրային բաժանմունքից ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 52-ամյա Նունե Մ.-ն, որը 2018թ. հոկտեմբերի 2-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի (Գողությունը) մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր