211652_close_icon
views-count3495 դիտում article-date 23:30 06-11-2018

Հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նոյեմբերի 5-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Կապանի անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Կարեն Թ.-ին, որը ապրիլի 25-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի և 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր