211652_close_icon
views-count3775 դիտում article-date 14:55 24-01-2019

Վորոնեժում վթարված ավտոբուսը հայկական համարանիշներով չի եղել. ՌԴ–ում ՀՀ դեսպանատուն

ՌԴ ԱԻՆ-ից դեսպանությանը տրամադրված տեղեկատվության համաձայն, Վորոնեժի մարզում ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի և «Setra» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/24/1115690/]վթարի [/url]մասին ռուսաստանյան լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն է տարածել ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը։ ՌԴ ԱԻՆ-ը հստակեցրել է, որ վթարի ենթարկված «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը չի եղել ՀՀ պետհամարանիշով։ Վթարի հետևանքով տուժածների շրջանում հայազգի քաղաքացիներ չեն եղել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզում գիշերը բախվել են Pegarus մակնիշի ավտոբուսն ու Mercedes մակնիշի միկրոավտոբուսը: Mercedes-ն ունեցել է հայկական համարանիշեր: Մեքենայի վարորդը տեղում մահացել է։

Նմանատիպ նյութեր