Մենք ԵՄ աջակցության հույս ունենք. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր կատարել:
Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Ն. Փաշինյանը նշել է, որ Եվրամիությունը Հայաստանի համար անչափ կարեւոր է և հայկական բիզնեսի համար ահռելի շուկա է:
«Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ համաձայնագրին՝ Հայաստանը մտադիր է համաձայնագիրը կատարել»,-շեշտել է վարչապետը՝ հավելելով, որ այս համաձայնագիրը վերաբերում է նաև երկրում հասարակական ու քաղաքական կյանքի բարեփոխմանը:
«Մենք մտադիր ենք Հայաստանում ժողովրդավարությունը ինստիտուցիոնալապես ամրապնդել և այս հարցում ԵՄ-ի աջակցության հույսն ունենք»,-ընդգծել է նա: