Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը
Ծանր հիվանդությունից հետո մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, 77-ամյա Գոհար Ենոքյանը:
Գ. Ենոքյանը 1997-2007թթ. Եղել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, 2007-2012թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով: ԲՀԿ անդամ է եղել, նաեւ կուսակցության՝ կանանց խորհրդի նախագահը:
Հիշեցնենք, 2015 թվականի մայիսի 4-ին Գոհար Ենոքյանը ձերբակալվել էր սպանության նախապատրաստությանը մասնակից լինելու կասկածանքով, սակայն ավելի ուշ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր: