211652_close_icon
views-count2141 դիտում article-date 14:29 05-05-2015

Գոհար Ենոքյանը ձերբակալվել է սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով. ՀՔԾ

ՀՔԾ մամուլի ծառայությունից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկանում է, որ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, գործարար , «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ Գոհար Ենոքյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով նախաքննությունը շարունակելու համար ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով 2015 թվականի մայիսի 4-ին սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով է ձերբակալվել: Նախաքննությունը շարունակվում է: [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/05/51781/]Հիշեցնենք[/url], որ երեկ նա բերման էր ենթարկվել ոստիկանություն: Այս լուրը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին նաեւ ԲՀԿ-ականները: Նրան տեղափոխել էին ձերբակալվածների պահման վայր։ Գոհար Ենոքյանը 2007թ. Ազգային ժողովի պատգամավոր էր մինչեւ վերջին խորհրդարանական ընտրությունները: Նրան շատերը ճանաչում են՝ որպես հայ արդյունաբերության մայր:

Նմանատիպ նյութեր