211652_close_icon
views-count5982 դիտում article-date 22:03 22-01-2019

Անմարզպետ Շիրակի փոխմարզպետը պաշտոնից ազատվելու դիմում է գրել․ պատճառը «ուժեղ իմունիտետի բացակայությունն է»

ՀՀ Շիրակի մարզպետի 3-րդ տեղակալ Արա Մելիքջանյանը, որն այդ պաշտոնին նշանակվել էր դեռ հուլիս ամսին, հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սիրելի՛ ընկերներ, գործընկերներ շիրակցիներ, այսօր դիմում եմ գրել ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվելու վերաբերյալ։ Ուրախ եմ, որ պատիվ եմ ունեցել աշխատելու Շիրակի մարզպետարանի աշխատակազմի հետ։ Մի ընտանիք, որն աչքի է ընկնում իր պատրաստվածությամբ, պրոֆեսիոնալիզմով, մարդկային որակներով և մարզի նկատմամբ անսահման նվիրումով։ Շնորհակալ եմ նաև իմ քաղաքական թիմին՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը և ՀՀ վարչապետ` մեծարգո պարոն Փաշինյանին, ժամանակին ինձ նմանօրինակ կարևոր և պատասխանատու պաշտոն վստահելու համար։ Հպարտ եմ, որ ՔՊ թիմի անդամ եմ։ ՔՊ թիմն այն եզակի քաղաքական թիմն է, որն իրապես ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա է հիմնված։ Անկախ պաշտոնից կամ իմ աշխատանքի ձևաչափից աշխատել եմ և աշխատելու եմ հանուն իմ հարազատ քաղաքի և մարզի հիմնախնդիրների լուծման»։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը զրուցեց Արա Մելիքջանյանի հետ աշխատանքից ազատման դիմում գրելու պատճառների մասին։ Վերջինս հայտնեց, որ պատճառը անձնական է․ «Ընտանիքս Երևանում է, իսկ աշխատանքս՝ Գյումրիում։ Մեծ դժվարություն է ամեն օր գնալ-գալ։ Հիմա կհարցնեք՝ իսկ նոր որ նշանակվել էիք, չէի՞ք մտածում։ Այո, մտածում էի, որ կդիմանամ հանուն մարզի, բայց սխալվեցի։ Այդքան ուժեղ իմունիտետ չունեմ»։ Հետաքրքրվեցինք, թե աշխատանքի առաջարկ արդեն ստացե՞լ է, թե ազատման դիմում գրելուց հետո է զբաղվելու նոր աշխատանք գտնելու հարցերով, Մելիքջանյանը նշեց․ «Ես ղեկավարել եմ Լոգոս Իրավապաշտպան ՀԿ-ն, շարունակելու եմ աշխատել ՀԿ սեկտորում»։ Հիշեցնենք, որ Շիրակի արդեն նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում 6000-ից ավել ձայն էր հավաքել և գործուղվել ԱԺ՝ որպես պատգմավոր։ Այս պահին մարզպետի գործառույթն իրականացնում է Սարուխանյանի տեղակալներից Վարդան Գրիգորյանը։

Նմանատիպ նյութեր