18797 դիտում
17:03 22-01-2019
Անակնկալ կառավարության «վերջին մոհիկանին»․Գյուղնախարարը ազատվել է պաշտոնից
[color=#EF2929]Shamshyan.com-[/color]ի տեղեկություններով՝ քիչ առաջ կառավարության «վերջին մոհիկանը»՝ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ազատվել է պաշտոնից։
Մեր տեղեկություններով՝ նա մինչև ազատման մասին ծանուցվելը հույս է ունեցել, որ շարունակելու է ղեկավարել գերատեսչությունը, մինչդեռ նրան այսօր անակնկալի են բերել։
Ի դեպ, նախկինում խոսակցությունների կային, որ նախարարությունների օպտիմալացման տակ է հայտնվելու նաև գյուղնախարարությունը։ Խոսակցությունները որոշ ժամանակ անց մարեցին, հետո արդեն նոր թափ ստացան, երբ վերանշանակվեցին մյուս գերատեսչությունների ղեկավարները՝ բացառությամբ գյուղնախարարի։
Նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ մինչ օրս կառույցի աշխատակիցները չգիտեն՝ օպտիմալացվելու է իրենց գերատեսչությունը, թե ոչ։
Նրանք այս պահին անորոշ վիճակում են հայտնվել։
Նմանատիպ նյութեր
2570 դիտում
17:17 30-03-2020
«Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնը ներկայացրեց մոհիկանին իր ողջ փայլով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3091 դիտում
12:14 29-05-2017
Նունե Խաչատրյանն ազատվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից
3555 դիտում
16:27 06-06-2017
Արթուր Սարգսյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից