Արթուր Սարգսյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Կարեն Կարաետյանի որոշմամբ, Արթուր Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արթուր Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ։


