1484 դիտում
09:14 22-01-2019
Եվրամիությունը Ռուսաստանի և Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ է հաստատել․ «Ամերիկայի ձայն»
Եվրամիությունը Ռուսաստանի և Սիրիայի մի շարք անձանց և ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ է ընդունել՝ քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենք կիրառելու պատճառով: Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4752792.html#player-start-time=2.221412]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Ռուսաստանի քաղաքացիների դեմ պատժամիջոցներն ընդունվել են Բրիտանիայի տարածքում նյարդային նյութի միջոցով հարձակում իրականացնելու պատճառով, մինչդեռ Սիրիայի հետազոտական կենտրոնը և դրա հետ կապված անձինք մեղադրվում են քիմիական զենք կիրառելու մեջ: Մոգերինիի խոսքով, պատժամիջոցներ ընդունելու որոշումը հենված է «ամուր իրավական հիմքի վրա».
«Եվրոպական միությունը միշտ աջակցել է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ռեժիմին և շարունակելու է դրան հետևել՝ արգելափակելով դրանց օգտոգործումն այլ ուժերի կողմից»:
Եվրամիության արտգործնախարարների ընդունած որոշումը նախատեսում է արգելել իր տարածք ինը անձանց մուտքը և նրանց դրամական միջոցների սառեցում: Առանձին պատժամիջոցներ են ընդունվել Սիրիայի Գիտական հետազոտությունների կենտրոնի դեմ: Պատժամիջոցների տակ գտնվող ինը անձանցից հինգը կապված են սիրիական հետազոտական կենտրոնի աշխատանքների հետ:
Ռուսաստանի չորս քաղաքացիներից երկուսը 2018-ի մարտին բրիտանական Սալզբրիում նյարդային նյութ կիրառելու մեջ մեղադրվողներն են, մյուս երկուսը՝ նրանց ղեկավարները, այդ թվում՝ ռուսական ռազմական հետախուզական ծառայության փոխտնօրենը:
«Այսօրվա որոշումը լրացնում է մեր գործողությունները՝ ուղղված քիմիական զենքերի և ընդհանրապես՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման և օգտագործման բացահայտմանն ու կանխարգելմանը», - ասել է Ֆեդերիկա Մոգերինին, ում խոսքով, Եվրամիության անդամ պետությունները շարունակելու են կոշտ պատժամիջոցներ կիրառել զանգվածային ոչնչացման զենք օգտագործող բոլոր ուժերի դեմ:
Նմանատիպ նյութեր
1258 դիտում
17:55 29-06-2024
Եվրամիությունը Բելառուսի դեմ մտցրել է մի շարք պատժամիջոցներ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի դեմ
1583 դիտում
09:25 16-04-2021
ԱՄՆ նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ «Ամերիկայի ձայն»
2297 դիտում
09:25 23-03-2022
Հինգշաբթի օրը Բրյուսելում կհայտարարվեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1324 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1492 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1258 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»