211652_close_icon
views-count2261 դիտում article-date 22:41 21-01-2019

«Արսենալը» «Ռեալի» հետ բանակցություններ է սկսել Խամեսի վարձակալության շուրջ

«Արսենալը» քննարկում է «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին վարձակալելու հնարավորությունը, որի իրավունքները պատկանում են «Ռեալին»: Անգլիական ակումբն արդեն բանակցություններ է վարել «Ռեալի» հետ՝ կոլումբիացու տրանսֆերի շուրջ: «Ռեալը» պատրաստ է դիտարկել 27-ամյա ֆուտբոլիստի վաճառքի հետ կապված տարբերակը: Ռոդրիգեսն ինքը հույս ունի մրցաշրջանի վերջում վերադառնալ «Ռեալ» և պայքարել թիմի հիմնական կազմում տեղ գրավելու համար: Խամեսը «Բավարիայում» հանդես է գալիս 2017 թվականից՝ 2-ամյա վարձակալության իրավունքներով: Այս մրցաշրջանում նա Բունդեսլիգայում 9 հանդիպում է անցկացրել, դարձել 3 գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր