«Արսենալը» հաստատեց իր առանցքային դեմքերից մեկի հեռանալը
«Արսենալը» հաստատեց, որ իր գլխավոր սկաուտ Սվեն Միսլինտատը հեռանում է: Պաշտոնապես 46-ամյա մասնագետը իր աշխատանքը լոնդոնյան ակումբում կավարտի փետրվարի 9-ին:
Գերմանացին իրեն լավ էր դրսևորել Դորտմունդի «Բորուսիայում»՝ նորեկներ փնտրելու և հրավիրելու գործում, որից հետո 2018-ին «Արսենալի» տեխնիկական տնօրեն Իվան Գազիդիսը նրան հրավիրեց լոնդոնյան ակումբը:
Սակայն երբ Գազիդիսը հեռացավ «Միլան», այդ պաշտոնում նշանակվեց Ռաուլ Սանյելին, որը տրանսֆերային շուկայում աշխատելիս հենվում է Եվրոպայում իր սեփական կապերի վրա, ինչը չէր բավարարում Միսլինտատին, որը գերադասում է վերլուծական գործունեությունը:
Այժմ Միսլինտատին ցանկանում է հրավիրել Մյունխենի «Բավարիան»:


