Պատվավոր քաղաքացի՝ Գյումրու ամենավառ դեմքերից մեկին․ դահլիճը թնդում էր ծափահարություններից. aravot.am
aravot.am-ը գրում է. Այսօր ավագանին Գյումրու պատվավոր քաղաքացի կոչմանն արժանացրեց Գյումրու ամենավառ, կոլորիտային դեմքերից մեկին՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանին։
Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը դեռ չէր հնչեցրել նկարչուհու անուն -ազգանունը, նիստերի դահլիճը թնդաց ծափահարություններից։
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը նշեց, որ տիկին Մկրտչյանի հոբելյանական 75-ամյակի առթիվ ապրիլ ամսին կբացվի նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը, որի ժամանակ էլ առիթ կունենան հանձնել Գյումրու պատվավոր քաղաքացի տիտղոսը։
Մանրամասներն՝ այստեղ