211652_close_icon
views-count3966 դիտում article-date 18:09 21-01-2019

Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան 1 դոլարանոց քարոզչությունը

Հունվարի 18-ին ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը, հղում անելով Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան հայտարարությանը, տեղեկություն էր տարածել այն մասին, թե իբր Շվեյցարիայում «հունվարի 20-ին Բաքվում տեղի ունեցած ողբերգությանը» նվիրված փոստային նամականիշ է թողարկվել: Ըստ այս տեղեկության՝ նամականիշերի թողարկման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան և «Շվեյցարիայի փոստ» ԲԸ-ի (Schweizerische Post" AG) հետ: Նշվում է, որ նամականիշները թողարկվել են ոչ առևտրային նպատակով և կօգտագործվեն դեսպանության կողմից: Այնինչ, «Շվեյցարիայի փոստ» ԲԸ-ի կայքի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ կայքում հասանելի է Web Stamp («Վեբ շտամպ») ծառայությունը, որի միջոցով էլ տպվել է ադրբեջանական կողմի տարածած նամականիշը: Նշված ծառայությունը թույլ է տալիս կայքում գրանցվելով պատվիրել նամականիշ, որը հնարավոր է ստեղծել սեփական դիզայնով: Սեփական նկարով և դիզայնով պատվիրված նամականիշը կարող է 1-3 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել պատվիրատուին: Մեկ սովորական նամականիշ հնարավոր է ստեղծել և պատվիրել սկսած մոտ 1 շվեյցարական ֆրանկով (համարժեք է նույնքան ԱՄՆ դոլարին): Վերոնշյալն արդեն իսկ ցույց է տալիս, որ «Շվեյցարիայի փոստ»-ում ցանկացած անձ կարող է պատվիրել և ստանալ իր իսկ դիզայնով նախապատրաստած նամականիշ, ինչի համար պարտադիր չէ «առանձին պայմանավորվածություն ձեռք բերել փոստի հետ»: Որպես օրինակ կարող ենք ներկայացնել նույն տրամաբանությամբ կայքի միջոցով «Սումգայիթի և Բաքվի ջարդերին նվիրված» նամականիշի օրինակ: [img]https://st0.shamshyan.com/editor/0534835001548075240740751.png[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0730066001548075250269227.png[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/094447700154807525990725.png[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0476065001548075270683891.png[/img]

Նմանատիպ նյութեր