Սիրիայի հայաբնակ Քեսապ շրջանը հարձակման է ենթարկվել. կառավարական զորքերը փորձում են հետ մղել ընդդիմադիրների գրոհը
                        Այսօր առավոտյան տեղի ժամանակով ժամը 05:00-ին Թուրքիայի կողմից 3 սահմանային անցակետերից զինված հարձակում է իրականացվել Սիրիայի հայաշատ Քեսապ շրջանի վրա: Այս մասին հայտնումէ Almayadeen-ը:
Հարձակումը պաշտպանվելու նպատակով Քեսապի բնակիչների մի մասը անմիջապես բարձրացել է Քասիոս լեռը, իսկ որոշ մասը տեղափոխվել է 59 լմ հեռավորության վրա գտնվող Լաթաքիա շրջան: 
Ներկա դրությամբ Սիրիայի կառավարական զորքերը մարտեր են մղում ընդդիմադիրների դեմ՝ վերջիններիս գրոհը հետ մղելու համար: Միևույն ժամանակ զորքերը ռմբակոծում են ընդդիմադիրների որջերը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

