4125 դիտում
11:19 19-01-2019
Մեկ տոննա ցորենի գինը բարձրացել է 46 տոկոսով. հացը կթանկանա․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները պատրաստվում են վերանայել հացի վաճառքի գները: Պատճառը միջազգային շուկայում ալյուրի թանկացումն է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել ալյուրի շուկայում և պարզել, որ ընկերությունները անցած տարվա սեպտեմբերին 1 տոննա ցորենի ձեռքբերման համար վճարել են միջինը 9 հազար 500 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի), իսկ դեկտեմբերին` մինչև 13 հազար 900 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի): Այսինքն` 1 տոննա ցորենի գինը բարձրացել է մոտ 46 տոկոսով:
Բնականաբար, սա իր բացասական հետևանքները կունենա հացի և ալյուրից պատրաստվող մյուս արտադրատեսակների վրա: Ու նկատենք, որ այս իրավիճակը կարող էր և չլինել, եթե նախկին իշխանությունները բավարար ուշադրություն դարձնեին գյուղատնտեսության ոլորտին, եթե ՀՀ-ում վերջին տարիներին չնվազեր ցորենի արտադրությունը:
Նշենք, որ ՀՀ-ում ցորենի արտադրության ինքնաբավության մակարդակը ցածր է՝ 40 տոկոսից էլ քիչ է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2815 դիտում
09:49 02-09-2020
Մեկ ամսվա ընթացքում Հայաստանում բենզինի գինը բարձրացել է 3.9 տոկոսով. «Ժողովուրդ»
4572 դիտում
09:23 29-08-2017
Առաջիկայում հացը կթանկանա կամ քաշը կիջնի. «Ժողովուրդ»
4306 դիտում
11:05 06-12-2017
Հունվարի 1-ից հացը, հավանաբար, կթանկանա. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1009 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1066 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1060 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»