211652_close_icon
views-count9500 դիտում article-date 23:40 18-01-2019

Ֆրանսիայում ձերբակալվել են հայկական մաֆիայի պարագլուխները

Ֆրանսիական ոստիկանությունը՝ Եվրոպոլի հետ համատեղ, ձերբակալել է կասկածյալների, որոնք հիմնականում հայերից կազմված խոշոր եվրասիական մաֆիոզ խմբավորման բարձրաստիճան անդամներ են։ Ինչպես նշվում է Եվրոպոլի հայտարարության մեջ, խուզարկություններ են անցկացվել Ֆրանսիայի տարածքով մեկ 27 տներում։ Բռնագրավվել է 32 000 եվրո, մոտ 2000 տուփ ծխախոտ, 23 կգ թութուն եւ վեց անուն զենք։ Եվրոպոլում նշում են, որ գործողությունը մեծ հետաքննության մի մասն է, որի ընթացում օգնել են նաեւ Իսպանիան եւ Գերմանիան։ Կասկածյալները օգտագործել են հատուկ մեթոդ, որի ժամանակ ավտոմեքենաները օգտագործվել են որպես հետագա հանցագործությունների համար վճարման միջոց (այսինքն՝ փոխանակվել են ծխախոտի կամ թմրանյութի խմբաքանակի հետ)։ Եվրոպոլը տեղեկատվության փոխանակման միջոցով վերջին մեկուկես տարվա ընթացքում նպաստել է հետաքննության իրականացմանը։

Նմանատիպ նյութեր