211652_close_icon
views-count48309 դիտում article-date 21:57 18-01-2019

Արտակարգ դեպք Ավան հոգեկան առողջության կենտրոնում. մի խումբ հետազոտվող զինակոչիկներ տակնուվրա են արել հիվանդասենյակը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 17-ին, արտակաւրգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել Ավան հոգեկան առողջության կենտրոնի հերթապահ բժիշկը և հայտնել, որ առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները փչացրել են գույքը, հայհոյանքներ հնչեցրել, հարվածել սանիտարին և հրաժարվում են դուրս գալ շենքից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով առողջության կենտրոն է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ Աճառյան 1-ին նրբանցքի 21 շենքում գործող Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկներ, Երևան քաղաքի բնակիչներ, 27-ամյա Ռազմիկ Թորոսյանը, 24-ամյա Նորիկ Միրզոյանը, 19-ամյա Դավիթ Մելոյանը, 24-ամյա Էդգար Փափազյանը և 23-ամյա Գոռ Ռաֆայելյանը 2-րդ հարկում գտնվող 1-ին բաժանմունքի իրենց հիվանդասենյակի ջահը կոտրել են, պատռել բարձերը և տակնուվրա արել հիվանդասենյակը: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր