Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը. Ն. Փաշինյանը՝ կառավարության ապագա կառուցվածքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ընդունված է, որ կառավարման համակարգում լինի 9-11 աշխատողին 1 ղեկավար, իսկ մեր դեպքում 3-5 աշխատողին 1 ղեկավար է բաժին ընկնում: Այս մասին ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/293937011306023/?notif_id=1547796082042615¬if_t=live_video]ուղիղ եթերի [/url]ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին:
«Ունենք իրավիճակներ, երբ կան օղակներ, բաժիններ, որ ունեն ղեկավարներ, բայց չկան ենթականեր, օրինակ՝ նախարարություններում կան բաժիններ, բաժնի պետեր, որոնք չունեն աշխատակիցներ, քանի որ բաժնի պետի, տեղակալի աշխատավարձերն ավելի բարձր են, քան աշխատողներինը: Սրա արդյունքում հանդիպում ենք այլ խնդրի: Երբ շատ են աշխատողները, աշխատավարձերն էլ են ցածր լինում: Պետական համակարգի օպտիմալացումը նաև պատշաճ աշխատավարձերի ապահովումն է: Բայց ասել, որ օպտիմալացումը փող խնայելն է, սխալ է»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: