Հեղափոխությունով ինքնին արդեն խնդիրների մի լրջագույն մաս լուծվել է. ԱԺ նախագահը՝ մարդու իրավունքների վիճակի մասին
Ես չեմ պնդել, որ իրատեսական չէ այս տարի ԵՄ կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Հավելեց, որ իր խոսքը ճիշտ չի մեջբերել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդնոմ Մարուքյանը:
Նշեց, որ ինքն ասել է. «գուցե շատ իրատեսական չի, բայց պատուհան կա»:
Ինչ վերաբերում է Մարուքյանի հայտարարությանը, թե Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առումով խնդիրներ կան, ԱԺ նախագահն արձագանքեց. «Վաղուց ի վեր Հայաստանում մարդու իրավունքները, ավանդաբար, ոչ ժողովրդավարական կամ քվազի-ժողովրդավարական համակարգ ունենալու բերումով խախտվել են մարդու իրավունքները: Իհարկե, բոլոր խնդիրները լուծված չեն, բայց հեղափոխությունով ինքնին արդեն խնդիրների մի լրջագույն մաս լուծվել է: Որովհետեւ անել բաներ, որոնք ենթադրում են մարդու իրավունքների խախտումներ, այլեւս չկան»: