1275 դիտում
13:57 18-01-2019
Ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 17-ին, ժամը 11.00-ին, կամավոր ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 31-ամյա Կառլեն Ս.-ն, որը 2018 թ. հոկտեմբերի 25-ից ոստիկանության Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի և 38-34-312 հոդվածի (Կաշառք տալուն հանցակցության փորձը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 17-ին, ժամը 14.30-ին, կամավոր ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 35-ամյա Հարություն Ա.-ն, որը 2015թ. ապրիլի 13-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 362 հոդվածի (Դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 17-ին, ժամը 10.00-ին, կամավոր ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 32-ամյա Նարեկ Ա.-ն, որը 2016թ. մարտի 31-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 266 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
817 դիտում
16:17 15-01-2019
Կամավոր ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
1010 դիտում
14:23 12-07-2019
Ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
964 դիտում
14:45 20-08-2019
Ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
Այս բաժնից
556 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա