211652_close_icon
views-count1658 դիտում article-date 10:08 18-01-2019

Երկուշաբթի բացվելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, ինչ հարցեր կան օրակարգում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը մեկնարկելիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում երկու կարևորագույն հարց կա. 2018թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և Ադրբեջանում քաղաքական ազատությունների հարցը: Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների հետ կապված որևէ բողոք չկա, քանի որ ընտրական պրոցեսի որևէ մասնակից չի բողոքարկում դրա արդյունքները, մինչդեռ Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ-ն կարող է բավական կոշտ բանաձև ընդունել՝ նկատի ունենալով, որ այդ երկրում անազատության մեջ են գտնվում բազմաթիվ լրագրողներ և բլոգերներ, իսկ վերջերս նրանցից մեկը` Մեհման Հուսեյնովը անժամկետ հացադուլ էր հայտարարել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր