211652_close_icon
views-count1225 դիտում article-date 11:32 03-12-2019

Ազգային ժողովում սկսվել է հերթական քառօրյա նստաշրջանը․ օրակարգում 40 հարց է

Հայաստանի խորհրդարանը սկսել է հերթական քառօրյա նստաշրջանի աշխատանքները: Դեկտեմբերի 3-ին գումարված հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 40 հարց: Քառօրյա այս նստաշրջանը 2019 թվականի վերջինն է։ Պատգամավորներն այս նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հաշվապահական հաշվառման մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին, եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը, ինչպես նաև կշարունակվի 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումը։

Նմանատիպ նյութեր