Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշանակվել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշանակվել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության և տեղկատվության միջոցների հետ կապրի վարչությունից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Քրիստիան ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Փարիզ)»,-ասված է նախագահի հրամանագրում։