211652_close_icon
views-count2921 դիտում article-date 14:37 17-01-2019

Երևանում 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան կկառուցվի, կներդրվի 250 մլն դոլար

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ կառավարության, «Արմփաուեր» ՓԲԸ-ի և «Ռենկո Ս․Պ․Ա»-ի միջև կնքված շրջանակային համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին: Պայմանագիրը հնարավորություն կտա կառուցապատողին սկսել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ‑ի գործող ՋԷԿ-ի հարևանությամբ, գազային վառելիքով աշխատող կոմբինացված ցիկլով 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան կառուցելու և շահագործելու իրականացման գործընթացը։ Կայանի կառուցումը նախատեսվում է սկսել ֆինանսական ամփոփումից անմիջապես հետո, որը պետք է տեղի ունենա 2 ամսվա ընթացքում՝ հաշվված ՓՎՇՀ‑ի երկկողմանի կնքման ամսաթվից: Ծրագրի իրականացման վրա կներդրվի 250 մլն ԱՄՆ դոլար։ Շինարարությունը կտևի մոտ 26 ամիս, որում կներգրավվի 1000-1200 մարդ։ Կայանի շահագործման ժամանակ կստեղծվի մոտ 200-230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ, որոնցից 50-70 արդեն կայանի շինարարության ընթացքում կգործուղվեն Գերմանիա՝ Siеmens ընկերությունում համապատասխան վերապատրաստում անցնելու և որակավորում ստանալու համար։

Նմանատիպ նյութեր