3659 դիտում
15:32 10-11-2018
Երևանում կկառուցվի 250 մեգավատ հզորությամբ և ամենաէժան էլեկտրաէներգիան տրամադրող նոր ՋԷԿ
րևանում 26 ամսվա ընթացքում կկառուցվի 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայան, որը կտրամադրի ամենաէժան էլեկտրաէներգիան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից։
«Սա համատեղ ծրագիր է իտալական հայտնի «Ռենկո» ընկերության, ևս մեկ հայտնի իտալական պետական ընկերության, ինչպես նաև գերմանական «Սիմենս» ընկերության հետ, որի արդյունքում մենք կունենանք մի ջերմաէլեկտրակայան, որն այս պահի դրությամբ մեր բոլոր գործող ջերմաէլեկտրակայաններից ամենաարդյունավետը կլինի և մեզ կտրամադրի ամենաէժան գնով էլեկտրաէներգիան»,- ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընդգծել է, որ Երևանի ջերմաէլեկտրակայանի վերջին վերազինումից հետո դրա օգտակար գործողության գործակիցը որոշակիորեն բարձրացել է՝ կազմելով շուրջ 49 տոկոս: «Նոր ջերմաէլեկտրակայանի օգտակար գործողության գործակիցը կլինի շուրջ 53 տոկոս: Որքան օգտակար գործողության գործակիցը բարձր է, այնքան հնարավոր է լինում մեկ կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի արտադրության համար ավելի քիչ գազ ծախսել»,- ասել է Բաղրամյանը:
Նոր կայանում հնարավոր կլինի մեկ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա արտադրել 230 դրամ գազի ծախսով: Վառելիքի նվազ ծախսը թույլ կտա ավելի էժան սակագնով էլեկտրաէներգիա ստանալ:
Ներդրումային ծրագիրը քննարկվել է նաև նախորդ կառավարության օրոք, նոր կառավարությունը որոշել է գնալ վերաբանակցությունների, ինչի արդյունքում ներդրողի հետ համաձայնության են եկել նոր, ավելի գոհացուցիչ պայմանավորվածությունների շուրջ: «Նախկին պայմանավորվածությունների համաձայն՝ գինը, որը բանակցվել էր ընկերության հետ, ֆիքսված էր 6.02 ամերիկյան ցենտ, բայց արդեն հեղափոխությունից հետո վերաբանակման գործընթացում մենք համաձայնեցինք 5.7 դոլարային ցենտի շուրջ, որը տարեկան շուրջ 6.4 միլիոն դոլարի խնայողություն է լինելու մեզ համար, լինելու է մոտ 167 միլիոն դոլարի խնայողություն այս ջերմաէլեկտրակայանի ամբողջ կյանքի ընթացքում»,- մանրամասնել է Տիգրան Ավինյանը:
Ֆիքսված նոր սակագինն այսօրվա փոխարժեքի պայմաններում կազմում է մոտ 27.4 դրամ: Համեմատության համար նշենք, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը էլեկտրաէներգիա է արտադրում 31.5 դրամ սակագնով, Երևանի ՋԷԿ-ի առաջարկած սակագինն էլ 29 դրամ է: Նոր ՋԷԿ-ի շինարարությանը կներգրավվի 1000-1200 մարդ, շահագործման ժամանակ կստեղծվի մոտ 230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ:
Նմանատիպ նյութեր
3124 դիտում
13:39 12-07-2019
Երևանում մեկնարկել է 250 մեգավատ հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցման շինարարությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2117 դիտում
09:33 17-06-2014
ՀԷՑ-երը կարող էին էլեկտրաէներգիան գնել ոչ թե ռուսական գազով աշխատող Հրազդան ՋԷԿ-ից, այլ՝ Երևան ՋԷԿ-ից․ Ժողովուրդ
Այս բաժնից
883 դիտում
09:17 28-11-2024
Հայաստանում կան փակ ճանապարհներ. Տիգրանաշենի ոլորաններում, Աշոցքում, Արագածում, Ջերմուկում ձյուն է տեղում
823 դիտում
23:16 27-11-2024
Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը