211652_close_icon
views-count45893 դիտում article-date 09:47 17-01-2019

Երևանում 36-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վարորդը փախուստի չի դիմել, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ՝ 36-ամյա Էդգար Ավետիսյանը իր վարած Opel մակնիշի 35 RՏ 033 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված միջին տարիքի կին հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխոնցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստթի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր