211652_close_icon
views-count88302 դիտում article-date 22:28 16-01-2019

Կասկադյորական վթար Կոտայքի մարզում. 30-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է դեղատան տարածք. կան վիրավորներ. բնակիչներն ասում էին. «Պատկան մարմինները հավայի երդում են ուտում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ, 30-ամյա Արա Ահարոնյանը Զովունի գյուղի գլխավոր փողոցում իր վարած Mercedes մակնիշի 81 TZ 008 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել «Ալֆա Ֆարմ» դեղատան տարածք: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել դեղատան աշխատակիցները և դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների ավտոմեքենաներով: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հենրիկ Սեթոյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ բախման հետևանքով խոշոր չափի նյութական վնաս է կրել նաև «Ալֆա Ֆարմ» դեղատունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, ու բազմաթիվ անգամներ դիմել են պատկան մարմիններին, որպեսզի նշված հատվածում տեղադրվեն արհեստական անհարթություններ, սակայն ոչ մի օգուտ: Skrill kasyno https://kasynopl.com/skrill/ Ամեն ողբերգական դեպքից հետո խոստանում են, սակայն օրեր անց մոռանում են իրենց տղամարդու տված խոստումը ու հերթական դեպքն է լինում: «Ճիշտն ասած, հիմա չենք էլ հավատում, միևնույն է, էլի գալու են սրբություններով երդվեն ու թողեն գնան»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր