211652_close_icon

Փաշինյանը կարիք ունի թիմի, կադրերի, արքունիքի․ «Փաստ»

views-count2280 դիտում article-date 09:52 15-01-2019
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն նկատելի է, թե ինչպես են իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս կամ այն առիթով քննադատում միմյանց, ու դա անում են հրապարակավ: Լավատեսները դա կարող են ներկայացնել որպես ներկուսակցական դեմոկրատիայի դրսևորում: Իրականում, սակայն, գործ ունենք հանգամանքների բերումով մեկ տեղում հայտնված, բայց հակադիր շահեր, հայացքներ ու արժեքներ ներկայացնող մարդկանց միջև անթաքույց տարաձայնությունների հետ: Լա՞վ է սա, թե՞ վատ, դժվար է ասել: Բայց տեղի ունեցողն առնվազն անխուսափելի է, օբյեկտիվորեն սա պետք է լիներ իշխանափոխության ընտրված ձևի հետևանքը, անկախ այն հանգամանքից՝ գիտակցվում էր դա, թե ոչ: Միաժամանակ ինչքան էլ բարձր լինի Փաշինյանի հեղինակությունը, նա կարիք ունի թիմի, արքունիքի: Միանձնյա ղեկավարել երկիրը նա չի կարող օրինաչափորեն, եթե նույնիսկ տեսականորեն Հայաստանը անցնի կառավարման բռնապետական կամ միանձնյա մոդելի: Նախ՝ այդ մոդելին անցնելու ռեսուրս Հայաստանում չկա, երկրորդ՝ նույնիսկ այդ մոդելում կարիք կա թիմի: Որևէ միանձնյա համակարգ չի կարող կենսունակ լինել առանց թիմի, կադրերի, արքունիքի: Վերջին օրերին տարատեսակ, թեկուզև կենցաղային թեմաներով աչքի ընկնող տարաձայնությունները միայն սկիզբն են: Դրանց մի մասը հրապարակավ կքննարկվի, մի ահռելի մասն էլ կմնա կուլիսներում, բայց անկախ դրսևորման ձևից, այդ տարաձայնությունները դեռ լինելու են ու շատ: Հարցն այն է, թե ինչ կշահի դրանից իշխանությունը, ու ամենակարևորը՝ ինչ կշահի դրանից պետությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր