211652_close_icon
views-count2094 դիտում article-date 17:22 14-01-2019

Ապարանի, Արթիկի և Հրազդանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է: [b]Մարտունու և Նաիրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:[/b] ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր