211652_close_icon

Հռիփսիմե Գրիգորյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

views-count2077 դիտում article-date 11:47 14-01-2019
Հռիփսիմե Գրիգորյանն ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հռիփսիմե Գրիգորյանին ազատել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններով Հռիփսիմե Գրիգորյանն «Իմ քայլը» դաշինքով ստացել է պատգամավորական մանդատ:

Նմանատիպ նյութեր