211652_close_icon
views-count53488 դիտում article-date 10:12 11-01-2019

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 19-ամյա վարորդի Нива-ն, 32-ամյա վարորդի Nissan Tiida-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում Ալեք Մանուկյան-Երվանդ Քոչար-Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ՝ 19-ամյա Քերոբ Քերոբյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 35 XD 789 համարանիշի և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 32-ամյա Դավիթ Հակոբյանի վարած Nissan Tiida մակնիշի 88 AD 887 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունք պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի և հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր