2727 դիտում
11:17 11-01-2019
Հունվարի 11-ը «Շնորհակալության» միջազգային օրն է
Հունվարի 11-ը համարվում է օրացույցի «ամենաքաղաքավարի» օրերից մեկը: Այսօր նշվում է «Շնորհակալության» միջազգային օրը, գրում է Calend.ru-ն:
«Մենք բոլորս լավ ենք գիտակցում լավ սովորույթների նշանակությունը, նրանց անհրաժեշտությունն առօրյա կյանքում, բայց շնորհակալության մեծ մասը մենք արտահայտում ենք ասես պատահմամբ՝ չմտածելով իմաստի մասին: Սակայն շնորհակալության խոսքերն ունեն կախարդական հատկություններ՝ նրանց օգնությամբ մարդիկ միմյանց ուրախություն են պարգևում, ուշադրություն են արտահայտում և տալիս դրական հուզումներ, առանց որի մեր կյանքը գորշ ու միապաղաղ կլիներ:
Իզուր չէ, որ շատ տուրիստական ուղեցույցներում և խորհուրդներում զբոսաշրջիկներին հաճախ է ցուցվում «շնորհակալություն» բառը, որն արտաբերվում է անգամ տվյալ երկրի լեզվական ակցենտով, բարձրացնում է սպասարկման արագությունն ու որակը և օգնում խաղաղ ու հաճելի հանգիստ կազմակերպել»,-գրում է աղբյուրը:
Նմանատիպ նյութեր
2848 դիտում
19:36 13-03-2014
Շնորհակալության փոխարեն ապրես ասում է ողորմելին
2893 դիտում
19:29 11-04-2017
ԱԺ-ում քվորում չկար. չվերընտրված պատգամավորներին շնորհակալության խոսք ուղղվեց
Այս բաժնից
259 դիտում
16:59 26-04-2024
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը
319 դիտում
16:50 26-04-2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն