1931 դիտում
16:20 10-01-2019
ՔԿ-ն լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու գործով մեղադրանք է առաջադրել 4 անձի
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ժողովուրդ օրաթերթ խմբագրություն» ՍՊ ընկերության լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. սեպտեմբերի 11-ին Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատինի համայնքապետարանի վարչական շենքի մոտ խոչընդոտվել է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների մասնագիտական գործունեությունը:
Մասնավորապես՝ տեղեկանալով, որ Շատին համայնքի բնակիչների կողմից նույն համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջելու կապակցությամբ համայնքապետարանի դուռը փակ է պահվում՝ նշված խմբագրության երկու լրագրողներ 2018թ. սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, գնացել են Շատինի համայնքապետարանի վարչական շենք՝ իրավիճակը լուսաբանելու: Սակայն նույն համայնքի 4 բնակիչներ՝ ծնված 1984, 1958, 1973 և 1970թթ., նկատելով լրագրողներին՝ կանգնել են նրանց առջև, վիճաբանության մեջ մտել նրանց հետ և արգելել մոտենալ համայնքապետարանի մուտքին՝ այդ կերպ խոչընդոտելով լրագրողների մասնագիտական գործունեությանը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վայոց Ձորի Շատին գյուղի 4 բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2037 դիտում
14:42 19-04-2017
Եվս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար
1601 դիտում
17:40 02-05-2018
Մեղադրանք է առաջադրվել՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար
Այս բաժնից
829 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
934 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
667 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին