211652_close_icon
views-count2853 դիտում article-date 11:13 10-01-2019

ԱԺ աշխատակազմը 2018-ին տնտեսել է 404 մլն դրամ և գումարը վերադարձրել է պետբյուջե. Արսեն Բաբայան

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։ Նա նշել է, որ այս տնտեսումը արդյունավետ կառավարման և ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է։ «Տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե»,–գրել է Բաբայանը։

Նմանատիպ նյութեր