Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը ՀՀԿ-ին իրենց անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում են ներկայացրել. Tert.am
«Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիրներ, ԱԺ նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հունվարի 8-ին դիմում են ներկայացրել իրենց անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը դադարեցնելու մասին:
[url=https://www.tert.am/am/news/2019/01/09/Hakobyan-farmanyan/2890785]Tert.am-[/url]ի հետ զրույցում Հակոբյանը և Ֆարմանյանը հաստատեցին տեղեկությունը։
Հիշեցնենք, որ նույն օրը Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը, Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/01/09/Hakobyan-farmanyan/2890785]այստեղ[/url]