Tert.am-ը գրում է. Ղազախստանի ներքին գործերի նախարար Կալմուխանբեթ Կասիմովը հանդիպում է ունեցել երկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ, այս մասին տեղեկացնում է Tengrinews.kz կայքը՝ վկայակոչելով Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Հայտնի է, որ ՀՀ դեսպանն ու ՆԳ նախարարը կարծիքներ են փոխանակել հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման ու հանրային անվտանգության ոլորտներում երկու երկրների միջև փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ:
Կողմերը համաձայնություն են ձեռք բերել ամրապնդել երկկողմ փոխգործակցությունը վերոնշյալ ուղղություններով:
Ղազախստանի ՆԳՆ-ից ընդգծել են, որ հանդիպումն անցել է փոխադարձ հասկացողության ու կառուցողական երկխոսության մթնոլորտում:
Մանրամասներն՝ այստեղ
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
