211652_close_icon
views-count4207 դիտում article-date 21:38 08-02-2018

Ղազախստանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել հայ-ղազախական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահի հետ

Փետրվարի 8-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը ՂՀ խորհրդարանի ստորին պալատում (Մաժիլիս) հանդիպում ունեցավ հայ-ղազախական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Բեյբիթ Մամրաևի հետ: Հանդիպմանը դեսպանն ընդգծեց Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանների միջև կապերի զարգացման կարևորությունը, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման, մասնավորապես` զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում փոխշահավետ կապերի հաստատման գործում երկու երկրների խորհրդարանականների ներգրավվածության անհրաժեշտությունը: Մամրաևն, իր հերթին, շեշտեց նաև կրթական, գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնեց այդ ուղղություններում կոնկրետ նախաձեռնություններով հանդես գալ: Հանդիպմանը կողմերն անդրադարձան նաև միգրացիայի ոլորտին վերաբերող մի շարք հարցերի:

Նմանատիպ նյութեր