3437 դիտում
19:32 09-01-2019
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է բացօթյա առևտրի օրինական վաճառակետերի ցանկն՝ ըստ վարչական շրջանների
Ստորեւ բացօթյա առեւտրի օրինական վաճառակետերի ցանկն է՝ ըստ վարչական շրջանների: Այս պահի դրությամբ, վաճառակետերը կբավականացնեն: Այնուհանդերձ, եթե անհրաժեշտություն ծագի, քաղաքապետարանը պատրաստ է լրացուցիչ տեղեր կազմակերպել:
-Արաբկիր – Կոմիտաս 53, արժեքը՝ 300-1000 դրամ (առաջրին մեկ ամիսը անվճար), Կոմիտաս 55, Հակոբյան 3 (500 դրամ՝ մեկ գծամետրը), Գյուլբենկյան-Սունդուկյան խաչմերուկ, Հր. Քոչար-Փափազյան խաչմերուկ, Տիգրանյան-Մամիկոնյանց խաչմերուկ:
- Կենտրոն - Խորենացի 35, «Երևանի թիվ 2» (Գումի կամ Հայկական) շուկա: Համաձայն շուկայի տնօրինության տրամադրած տվյալների` առկա է մոտավորապես 300-400 ազատ տաղավար, որոնց համար վարձավճարը սահմանվում է՝ սկսած 200 դրամից: Շուկայի տնօրինությունը պատրաստակամ է առաջին մեկ ամիսը տարածքները տրամադրել անվճար:
- Աջափնյակ - Շինարարների 15: Վարձավճարը՝ օրական 500 դրամ:
- Ավան – նախատեսվում է կազմակերպել Տաշքենդի փողոցին հարակից տարածքում:
- Նուբարաշեն - 12 փողոցի 3-րդ և 2-րդ շենքերի, 11փողոցի 16 շենքի հարակից տարածք, անվճար:
- Նոր Նորք - Սաֆարյան փող. «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամաս /500 դր./ «Երևան Սիթի» սուպերմարկետի նկուղ անսահմանափակ տեղեր, մեծածախ շուկա՝ ժամային սահմանափակմամբ: Նախատեսվում է ևս մեկ շուկա կազմակերպել 7-րդ զանգվածի տարածքում:
- Էրեբունի - Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակի հատվածում գործում է շուկա:
- Քանաքեռ-Զեյթուն - Դրոյի 19 շենքի դիմաց
- Շենգավիթ - Չեխովի փող. 17/6, Ս. Տարոնցու փող., մետրոյի Շենգավիթ կայարանի դիմաց, Արտաշիսյան փող. 86/6-ի դիմաց
- Դավթաշեն – Նորաբաց շուկա , 2 թաղ. 45/7 շ. հարևանությամբ: Ազատ տաղավար՝ 20 հատ
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առկա են ազատ տաղավարներ «Մալաթիա» տոնավաճառի տարածքում (մանրամասն ցանկը՝ առաջիկայում):
- Նորք- Մարաշ – նախատեսվում է մինի-շուկա Արմենակյան փողոցի մոտակայքում:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1012 դիտում
17:14 04-08-2015
Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցությունը շարունակվում է
1280 դիտում
12:48 11-08-2015
Շարունակվում է համագործակցությունը Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև
Այս բաժնից
730 դիտում
13:13 16-01-2025
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի
1150 դիտում
13:07 16-01-2025
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է․ դատախազությունը բողոք կներկայացնի
1063 դիտում
13:03 16-01-2025
Ֆիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր ունի