211652_close_icon
views-count2391 դիտում article-date 16:28 09-01-2019

Վարչապետի առաջադրման հարցը, հավանաբար, օրակարգ կմտցվի հունվարի 14-ին. Ալեն Սիմոնյան

7-րդ գումարման Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը դեռ չի որոշել, թե երբ է վարչապետի պաշտոնում առաջադրելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: «[url=https://armenpress.am/arm/news/960167.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Հստակ սահմանված ժամկետ չկա, բայց, կարծում եմ, ամսի 14-ին պետք է ամեն ինչ ավարտել... Ենթադրում եմ, որ ամսի 14-ին այդ հարցը օրակարգ կմտցվի»,- ասաց Սիմոնյանը: Նրա խոսքով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ քայլը» դաշինքն այդ հարցը դեռ չեն քննարկել:

Նմանատիպ նյութեր