2963 դիտում
17:34 22-02-2018
ՀՀԿ-ն վաղը կորոշի Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածուի առաջադրման հարցը
Խորհրդարանի իշխող Հանրապետական (ՀՀԿ) խմբակցությունը վաղը նիստ է հրավիրելու, որտեղ որոշվելու է Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնում թեկնածուի առաջադրման հարցը: Այս մասին [url=https://www.azatutyun.am/a/29056598.html]«Ազատությանը»[/url] տեղեկացրեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Երեկ երեկոյան կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո իշխող կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/21/1089729/]հայտարարել էր[/url], որ Հանրապետական խմբակցությունն այս շաբաթ Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում Ազգային ժողովին կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը։
Նոր նախագահին մարտի սկզբին կընտրի Ազգային ժողովը՝ 7 տարի ժամկետով: Իսկ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը վայր կդնի իր նախագահի լիազորությունները։
Նմանատիպ նյութեր
1722 դիտում
16:32 19-04-2019
ՀՀ նախագահի աշխատակազմը ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ հայտարարություն է տարածել
Այս բաժնից
394 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
541 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
919 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ