1773 դիտում
18:12 08-01-2019
Ապարան-Նիգավան ճանապարհահատվածը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
[b]Քուչակ-Ապարան-Միրաք, Ռյա Թազա-Ալագյազ-Ջամշլու ճանապարհահատվածներում գետնաբուք է: Արթիկի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ապարան-Նիգավան ճանապարհահատվածը դժվարանցանելի է:
Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
[/b]
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1814 դիտում
18:32 09-12-2015
Ուշադրություն, ժամը 17:30-ի դրությամբ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին սաստիկ քամի է
3874 դիտում
23:02 09-12-2015
Ապարան-Նիգավան ճանապարհին մերկասառույցի պատճառով 20 բեռնատար է արգելափակվել
Այս բաժնից
937 դիտում
20:03 31-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
7630 դիտում
19:57 31-12-2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի Ամանորի շնորհավորական ուղերձը