211652_close_icon
views-count20408 դիտում article-date 22:55 07-01-2019

Ավտովթար Արմավիրի մարզում. Բամբակաշատ գյուղի դպրոցի դիմաց բախվել են Opel-ն ու ՎԱԶ-211200-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 6-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 13:20-ի սահմաններում, Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում՝ դպրոցի դիմաց բախվել են նույն գյուղի բնակիչներ, 42-ամյա Կարեն Միրզոյանի վարած ՎԱԶ-211200 մակնիշի 35 DX 291 համարանիշի և 21-ամյա Սևակ Նիկոյանի վարած Opel Vectra մակնիշի 35 CM 183 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Միրզոյանի ուղևորներ, համագյուղացիներ, 62-ամյա Լենա Աբրահամյանը և 65-ամյա Մայրանուշ Նավասարդյանը դեպքի վայր ժամանած «Արմավիր» շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր