211652_close_icon
views-count7706 դիտում article-date 10:29 06-01-2019

Կյանքից հեռացել է Արմենակ Մնջոյանը

Կյանքից հեռացել է «Դրո»–ի գործով դատապարտված Արմենակ Մնջոյանը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն Արսեն Արծրունուն»-Free Arsen Arzrouni ֆեյսբուքյան էջը: «Ցավակցում ենք մեզ բոլորիս, կորուստը ծանր է, վիշտը՝ անդարմանելի: Աստված հոգիդ լուսավորի եղբայր: Արմենակ Մնջոյանը 54 տարեկան էր», - նշված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ Մնջոյանի վիճակը վատացել էր հունվարի 3-ի առավոտյան՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում: Նա Էրեբունի բժշկական կենտրոն էր տեղափոխվել սրտամկանի կաթվածով եւ թոքի այտուցով։ Հիշեցնենք, որ Արմենակ Մնջոյանը ձերբակալվել է 1995 թվականին «Դրո»–ի գործով եւ 1996 թվականին դատապարտվել մահապատժի։ 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահի թիվ 103-Ա հրամանագրով նրա նկատմամբ նշանակել է պատիժ` ցմահ ազատազրկման ձեւով:

Նմանատիպ նյութեր