211652_close_icon
views-count1278 դիտում article-date 18:35 03-03-2014

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հեղինե Հովհաննիսյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ մարտի 3-ին, կյանքի 89-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանը (Ելենա Տեր-Հովհաննիսյան): Հեղինե Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Հեղինե Հովհաննիսյանը 1948 թվականից խաղացել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Լավագույն թատերական դերերից են` Գոներիլ` Շեքսպիրի «Լիր արքա», Գլաֆիրա`Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», Վարյա` Չեխովի «Բալենու այգին», Լիզա` Տոլստոյի «Կենդանի դիակ», Չեբոկսարովա` Օստրովսկու «Կատաղի փողեր» և այլն: Նկարահանվել էր կինոյում` «Տղամարդիկ», «Սայաթ-Նովա» և այլն: Մասնակցել է ռադիո և հեռուստաբեմադրությունների:

Նմանատիպ նյութեր