211652_close_icon
views-count4458 դիտում article-date 11:54 05-01-2019

Ուկրաինայի հայերի միությունը շնորհավորել է նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանին նշանակման կապակցությամբ

Ուկրաինայի հայերի միությունը շնորհավորեց Ուկրաինայում Հայաստանի նոր արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանին, տեղեկացնում է AnalitikaUA.net-ը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ուկրաինայի հայերի միությունը շնորհավորում է նորանշանակ դեսպանին` մաղթելով արդյունավետ և բեղուն աշխատանք` ի նպաստ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների բարելավմանը»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Ուկրաինայում արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը `Կիեւ): Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, միակ կառույցն է, որը միավորում է Ուկրաինայում գործող բոլոր համայնքները և հայկական կազմակերպությունները։

Նմանատիպ նյութեր