211652_close_icon
views-count77094 դիտում article-date 21:38 02-01-2019

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են զորամասի հրամանատարի տեղակալի Infiniti-ն և Ոստիկանության ծառայողի Mercedes-ը. կա 7 վիրավոր. պատճառը տեղի ճանշինի անգործությունն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 2-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով, տեղի ճանշինի անգործության հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 39-ամյա Թաթուլ Սարգսյանի վարած Infiniti մակնիշի 34 QN 196 համարանիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Հունան Զոհրաբյանի վարած Mercedes մակնիշի 88 ZT 887 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Թ. Սարգսյանը, Հ. Զոհրաբյանը, վերջինիս ողևորներ՝ Նոր Հաճնի բնակիչներ, 17-ամյա Ավետ Զոհրաբյանը, 5-ամյա Նատալի Զոհրաբյանը, 39-ամյա Թեհմինե Զաքարյանը և ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու մարել ավտոմեքենաներից մեկում առաջացած հրդեհը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Մաթևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Թ. Սարգսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ հրամանատարի տեղակալ, իսկ Հ. Զոհրաբյանը ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ մասի հերթապահի օգնական։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր